Ամուրն ու Տիմուրը Օբամա անունով նոր հարևան կունենան
Օբամա անունով այծը Սոչիից տեղափոխվում է Պրիմորսկի սաֆարի-այգի, որտեղ ընկերացել էին Տիմուր այծն ու Ամուր վագրը: Այս մասին գրում է russian.rt.com կայքը:
«Այս տարվա մարտին ես տեղեկացա մի ֆերմերից, որ Սոչիում ապրում է հազվադեպ հանդիպող էկզոտիկ կենդանի՝ Օբամա անունով այծ, իսկ այգում բնավող կենդանիների մեջ նման այծ չի եղել: Իհարկե, ես սկսեցի պատրաստել Օբամա այծի տեղափոխման օպերացիան սաֆարի-այգի»,- ասել է այգու տնօրենը:
Նրա խոսքով, երկար ժամանակ է անհրաժեշտ կենդանիների տեղափոխման փաստաթղթերի պատրաստման ամար, և մայիսի սկզբին դրանք արդեն պատրաստ էին: