Թուրք պատգամավորը Եվրալիգայում ԲԿՄԱ-ի հաղթանակից հետո առաջարկել է ռուսական ևս մեկ ինքնաթիռ խփել
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Շամիլ Տաիյարը կոչ է արել ևս մեկ ռուսական ինքնաթիռ խփել բասկետբոլի «Ֆեներբախչե» ակումբի՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի կողմից Եվրալիգայի եզրափակչում պարտություն կրելուց հետո: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նա գրել է Թվիթերում:
«Ուզում եմ ռուսական ևս մեկ ինքնաիթռ խփվի»,- գրել է նա՝ մեկնաբանելով հանդիպման արդյունքները:
Քաղաքական գործչի հայտարարությանը Թվիթերի օգտատերերը բացասաբար են արձագանքել: Շատերը նշել են, որ նրա հայտարարությունը կարող է էլ ավելի մեծ վնաս հասցնել ռուս-թուրքական հարաբերություններին:
Նա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է:
Մոսկվայի ԲԿՄԱ-ն նախօրեին պարտության էր մատնել թուրքական «Ֆեներբախչե»-ին և դարձել բասկետբոլի Եվրալիգայի հաղթող: