Իշխանությունը ՀԱԿ-ին երաշխիքներ տվեց
Ընտրական օրենսգրքի վերջնական ընդունումից հետո եթե ընդդիմության ու քաղաքացիական հասարակության հետ կոնսենսուս կայացավ, ապա կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ ու փոփոխություններ կկատարվեն օրենսգրքում: Այդ մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Ընտրական օրենսգրքի նախագիծը ներկայացնող Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ այդպիսով, ըստ էության, տալով Լևոն Զուրաբյանին ցանկալի երաշխիքները
«Թե որպես կառավարության, և թե որպես իշխանության ներկայացուցիչ, հայտարարում եմ, որ մենք կողմնակից ենք, որ լինի ավելի լուրջ կոնսոլիդացիա, ընդունվեն բազմաթիվ առաջարկություններ ու դա լինի փոխադարձ ընդունելի: Չեմ համարում, որ այսօր ներկայացնելով փաթեթը երկրորդ ընթերցմամբ՝ ամենևին չի բացառում շարունակությունը: Պաշտոնապես հայտարարում եմ՝ կոնսենսուսի պարագայում մենք կնախաձեռնենք արտահերթ նստաշրջան ու կներկայացնենք այն առաջարկությունները, որոնց վերաբերյալ պայմանավորվածություն ենք եկել», -հայտարարեց Հարությունյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ այսօր առավոտյան ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը իշխանություններից երաշխիքներ էր պահանջել առ այն, որ Ընտրական օրենսգրքի վերջնական ընդունումից հետո կողմերի միջև կոնսենսուսի պարագայում կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ՝ առաջարկությունները քննարկելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին