Կանադայում չինացի ուսանողը ձեռք է բերել 31.1 մլն դոլար արժողությամբ առանձնատուն
Կանադայում չինացի ուսանողը գնել է 31.1 մլն դոլար արժողությամբ առանձնատուն՝ դրանով իսկ պարտադրելով Չինաստանի բնակչությանը քննարկել երկրում բնակչության եկամուտների տարբերությունը։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Global Times –ին:
Պարբերականը հայտնում է, որ Point Grey Mansion առանձնատունը, որը գտնվում է Վանկուվերում, համարվում է քաղաքում թվով 16-րդ ամենաթանկ անշարժ գույքը։
Առանձնատան ընդհանուր մակերեսը 1,35 հազար քմ է, տունն ունի 5 ննջասենյակ և 8 սանհանգույց։
Սոցցանցերի օգտատերերը գտնում են, որ գործարքում խառնված են չինացի կոռումպացված պաշտոնյաների «կեղտոտ փողերը»։ Ոմանք էլ կարծում են, որ յուանի շարունակվող արժեզրկման պայմաններում դա միջոց է հարուստ չինացի ընտանիքի համար՝ ներդրումներ կատարել անշարժ գույքի շուկայում։