Հայաստանի Մ-15 հավաքականը 11 մետրանոցներով հաղթեց Մակեդոնիային
ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվել է ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Հայաստանի և ՆՀՀ Մակեդոնիայի մինչև 15 տարեկանների հավաքականների միջև:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականը, հաշվի մեջ զիջելով 2 գնդակի տարբերությամբ, կարողացեկ է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտել հանդիպումը: Մեր թիմից դուբլի հեղինակ է դարձել Ժիրայր Շաղոյանը: Մրցաշարի մրցակարգի համաձայն՝ ոչ-ոքիի դեպքում նշանակվում են հետխաղային 11 մետրանոց հարվածներ, որոնցում էլ ավելի ուժեղ գտնվեց Հայաստանի Մ-15 հավաքականը:
Հիշեցնենք, որ երկրորդ տուրում՝ մայիսի 18-ին, Հայաստանի Մ-15 հավաքականը կմրցի Բելառուսի հավաքականի հետ: Իսկ այսօր՝ Երևանի ժամանակով 17:30-ին, մրցաշարում առաջին հանդիպումը կանցկացնի Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը՝ կրկին մրցելով Բելառուսի իրենց հասակակիցների հետ: