Բունդեսթագի օրակարգում ներառված բանաձևը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
Գերմանիայի Բունդեսթագում հունիսի 2-ին քննարկման է դրված «1915/1916թթ-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը. Գերմանիան պարտավոր է աջակցել վերագնահատմանը և հաշտեցմանը» վերնագրով բանաձևը, որը ներկայացվել է Բունդեսթագի ձախերի և մի շարք այլ պատգամավորների կողմից:
Բանաձևում նախատեսվում է անհերքելիորեն ընդունել Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի սպանության, ինչպես նաև հայ ազգաբնակչության բռնի տեղահանման փաստերը և ճանաչել երիտթուրքերի կողմից «հայ ազգաբնակչության համակարգված կերպով ծրագրավորված և կազմակերպված բնաջնջումը որպես Ցեղասպանություն»: Բանաձևում նաև ընդգծվում է, որ ճանաչումը կատարվում է ՄԱԿ 1948թ-ին ընդունված Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի վերաբերյալ կոնվենցիայի դրույթներին համաձայն:
Քննարկման դրվող բանաձևում առանձնապես կարևորվում է Հայոց ցեղասպանության հարցում Գերմանական կայսրության դերակատարության ճանաչումը և նման պահանջ է ներկայացվում նաև Գերմանիայի կառավարությանը:
«Գերմանիայի Բունդեսթագը ներողություն է հայցում հայուհիներից և հայերից` Գերմանական կայսրության կողմից Ցեղասպանությանն օժանդակելու համար», - ասված է բանաձևում:
Օրինագիծը նաև նախատեսում մի շարք գործնական քայլեր և ցուցումներ է տալիս Գերմանիայի կառավարությանը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, Հայոց ցեղասպանության մասին գերմանական դասագրքերում տեղեկատվության ներառման և որոշ մշակութային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- FT. Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևը կատաղեցնելու է Էրդողանին
- Թուրքիան նախազգուշացրել է Բունդեսթագին` Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունելու հետ կապված
- Թոմաս Օպերման. Հունիսի 2-ին Բունդեսթագը պետք է ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը
- Գերմանացի պատգամավոր. Կարևոր է, որ Բունդեսթագը կիրառի «Ցեղասպանություն» տերմինը
- Ընթացիկ տարվա հունիսին Բունդեսթագը քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. Բունդեսթագի փոխնախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան