FT. Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևը կատաղեցնելու է Էրդողանին
Financial Times պարբերականն անդրադարձել է Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քննարկումներին, նշելով, որ դրանք չափազանց զայրացնում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը կքննարկվի հունիսի 2-ին:
«Գերմանիայի խորհրդարանը բանաձև է նախապատրաստում, որը դատապարտում է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները՝ դրանք բնորոշելով որպես «ցեղասպանություն»: Այս ամենը հնարավոր է կատաղեցնեն Թուրքիայի նախագահին ու վտանգեն միգրանտների հարցով ԵՄ-Թուրքիա փխրուն համաձայնագիրը»,-գրում է պարբերականը:
Հրապարակման հեղինակը հիշեցնում է, որ բանաձևի շուրջ քվեարկությանը նախորդել են գերմանացի երգիծաբանի՝ Էրդողանի մասին գրված պոեմի հետ կապված սկանդալն ու Թուրքիային առանց վիզային ռեժմի թույլտվության համաձայնությունները:
«Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը կարող է էլ ավելի բարդացնել ջանքերը, որ Գերմանիայի կանցլեր Անկելա Մերկելը գործի է դնում՝ համոզելու Թուրքիայի նախագահին, որպեսզի վերջինս հետ չկանգնի միգրանտների հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից»,-գրում է պարբերականը:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ տարի նույնպես Բունդեսթագում բուռն քննարկումներ էին տեղի ունենում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերալ, սակայն Մերկելի կառավարությունը, տուրք տալով թուրք-գերմանական հարաբերություններին, հետ կանգնեց որոշման ընդունումից: Այն հիշեցնում է, որ առաջիկայում նախատեսված է Անգելա Մերկելի այցը Թուրքիա:
Պարբերականը նկատում է, թեև այս հարցում Մերկելը զգուշավոր քաղաքականություն է վարում, բայց գերմանացի շատ քաղաքական գործիչներ այն կարծիքին են, որ կանցլերը չպետք է այդքան տուրք տա Էրդողանի դեսպոտական հակումներին:
«Հորսթ Զիհոֆերը, ով Քրիստոնեական սոցիալական միություն կուսակցության ղեկավարն է և Մերկելի ներքին ամենաուժեղ քննադատը, այս շաբաթ արդեն զգուշացրել է, որ Գերմանիայի համար չափազանց վտանգավոր է Թուրքիայի կողմից այդքան ճնշված լինել: Արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն էլ իր հերթին ազատ վիզային ռեժիմի հետ կապված հայտարարել էր, որ առաջարկված պայմանների բավարարելը Թուրքիայի խնդիրն է»,- գրում է պարբերականը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան նախազգուշացրել է Բունդեսթագին` Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունելու հետ կապված
- Թոմաս Օպերման. Հունիսի 2-ին Բունդեսթագը պետք է ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը
- Գերմանացի պատգամավոր. Կարևոր է, որ Բունդեսթագը կիրառի «Ցեղասպանություն» տերմինը
- Ընթացիկ տարվա հունիսին Բունդեսթագը քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. Բունդեսթագի փոխնախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին