Հակառակորդը ինտենսիվորեն խախտել է հրադադարի պայմանավորվածությունը. ԼՂՀ ՊՆ
Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավային ուղղությամբ, որի ընթացքում ադրբեջանական զինուժը կիրառել է հետևակի մարտական մեքենա`(4 կրակոց) և ՀԱՆ-17 (79 արկ) տիպի նռնականետ:
Նշվում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարատավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: