Վիեննայի իրավապահները դադարեցրեցին «Ազատության» ուղիղ հեռարձակումը
Վիեննայի իրավապահները դադարեցրել են «Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խմբի աշխատանքները Բրիսթոլ հյուրանոցից, որտեղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների Արտգործնախարարների մասնակցությամբ քիչ անց կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի նախագաների հանդիպումը:
Ռադիոկայանի տնօրեն Հրայր Թամրազյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում քիչ առաջ տեղեկացրեց, որ տեղի իրավապահները մոտեցան իրենց՝ խնդրելով անջատել տեսախցիկն ու ասացին, որ հյուրանոցի ներսում նկարահանումներ անելն արգելվում է:
«Մենք քիչ անց ուղիղ միացում կանենք դրսից: Հույս ունեմ նախագահների՝ հյուրանոցից դուրս գալու պահը կկարողանանք հեռարձակել»,-ասաց Թամրազյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Բրիսթոլ հյուրանոցում մեկնարկել է ՀՀ նախագահի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, քիչ առաջ էլ նախագահը հանդիպել է ԵՄ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին