
Նախագահ Սարգսյան-Մոգերինի հանդիպումը մեկնարկել է
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանի Twitter-ի միկրոբլոգից տեղեկանում ենք, որ մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵՄ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Հիշեցնենք, որ նախագահ Սարգսյանն այսօր մեկնել է Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ: Նշենք, որ քիչ անց նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Սկսվեց ՀՀ Նախագահի հանդիպումը ԵՄ բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ @FedericaMog հետ #NKpeace #Karabaghnow #Armenia pic.twitter.com/rNyBul2TVG
— Vladimir Hakobyan (@spokesman_am) 16 мая 2016 г.