Լավրովն ու Քերին Վիեննայում կքննարկեն Ղարաբաղի, Սիրիայի և Ուկրաինայի հարցերը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վիեննայում երկուշաբթի երեկոյան հանդիպման ընթացքում քննարկելու են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Ուկրաինայում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ արտգործնախարարության փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Այսօր ամենակարևորը Սիրիան է և Լեռնային Ղարաբաղը, բայց նաև՝ Ուկրաինան և երկկողմ հարաբերությունները», - հաղորդել է Ռյաբկովը` պատասխանելով համապատասխան հարցին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին