Վիեննայում ՀՀ նախագահը Մինսկի խմբի նախաձեռնությամբ հանդիպումներ կունենա
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և լրատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Ավելի վաղ հայտարարությամբ էին հանդես եկել ԼՂ խնդրի կարգավորմամբ զվաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որտեղ նշվում էր, շփման գծի երկայնքով վերջին ժամանակներում բռնության դեպքերի և տիրող լարվածությունը թոթափելու համատեքստում, ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն:
ՀՀ նախագահի մամուլի խոսնակը Վիեննայում նախագահների հնարավոր հանդիպման մասին ասել էր. «Նախագահի այցերի և հանդիպումների մասին տեղեկությունը տարածվում սահմանված կարգով և պատշաճ ժամկետներում»:
Փարիզում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր.
«Եռանախագահ երկրների կողմից առաջարկվող Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպման գլխավոր նպատակն է 1994թ. համաձայնագրով հաստատված զինադադարի ամրապնդումը, բանակցությունների վերսկսման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծման համար վստահության ամրապնդման միջոցների ներդրումը»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման գլխավոր նպատակն է զինադադարի ամրապնդումը
- Երբ համապատասխան պայմաններ ստեղծվեն, Հայաստանը շարունակելու է Մինսկի խմբի հետ համատեղ աշխատանքը. Նալբանդյան
- Լավրովը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը
- Երևանը դեռևս չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը
- Պեսկով. Մոսկվան ողջունում է ղարաբաղյան հակամարտության ապաէսկալացիայի ցանկացած քայլ
- Ժամանակն է, որ նախագահները հանդիպեն. ՄԽ համանախագահների հայտարարությունը
- Լավրով. Հանդիպում ենք նախատեսում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին