Լևոն Աղասյանը՝ Աթենքի մրցաշարի հաղթող
Աթենքի աթլետիկայի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Աղասյանը գրավել է առաջին հորիզոնականը, սակայն չի կարողացել Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճել: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հեռացատկում Աղասյանը ցատկել է 16 մ. 16 սմ. և 7 մասնակիցների շարքում գրավել առաջին տեղը: Տղաների նորմատիվը, որը թույլ կտար Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել, 16 մ. 85 սմ. էր:
Կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ամալյա Շառոյանը հեռացատկում գրանցել է 6 մ. 33 սմ. արդյունք: Այստեղ օլիմպիական վարկանիշային նորմատիվ էր 6 մ. 70 սմ.-ը:
Հավաքականի անդամները Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշի համար կպայքարեն արդեն մայիսի 21-ին` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք մրցաշարում: