Հունաստանի ԱԳ նախարարը կոչ է արել երկխոսել Ռուսաստանի հետ
Հունաստանի ԱԳ նախարարը Նիկտոս Կոտզիասը եվրոպացի քաղաքական գործիչներին կոչ է արել Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ երկխոսություն սկսելու համար ուղիներ գտնել:
«Չնայած Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա տարաձայնություններին, մենք պետք է երկխոսություն վարելու ուղիներ գտնենք»,-ասել է նա:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ բոլոր անդամները, այդ թվում Հունաստանը նախընտրում են խոսել Ռուսաստանի հետ:
Աղբյուրը նշում է, որ առաջիկայում նախատեսվում է ՌԴ նախագահի այցը Հունաստան: