Քաղաքագետ. Ղարաբաղյան խնդիրը բարդ է, բայց պարզ լուծում ունի
Ադրբեջանը պարբերաբար կսաստկացնի արկակոծումն ու հրետակոծումը: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արա Պապյանը:
«Կարծում եմ, դա պայմանավորված է առաջիկայում Վիեննայում հնարավոր հանդիպմամբ:
Ակնհայտ է դարձել, որ բանակցային միջոցով Ղարաբաղի հարցը լուծել չի լինի»,-ասաց բանախոսը:
Պապյանը համոզված է, որ Ադրբեջանը Ղարաբաղի հարց չի լուծում, այլ՝ «Հայաստանի տնտեսական, քաղաքական, բարոյական քայքայման հարց: Բարդ խնդիր է, բայց շատ պարզ լուծում ունի: Կամ մենք ենք ոչնչացնում Ադրբեջանին որպես պետություն, կամ իրենք՝ մեզ: Ցավոք սրտի, սա է իրողությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում: