Արցախում վիրավորված Հովհաննեսը կոմայից դեռ դուրս չի եկել. Արամ Ասատուրյան
Արցախում հրազենային ծանր վիրավորում ստացած և Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված զինծառայող Հովհաննես Պողոսյանի առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Կոմայից դուրս չի եկել, վիճակը կրիտիկական է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 1995թ. ծնված Հովհաննես Էդուարդի Պողոսյանը հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Զինծառայողը ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Նրան միացված է արհեստական շնչառության սարք։ Վիրավորի մոտ առկա է ուղեղային կոմա։
Նշենք, որ վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ նախօրեին էլ՝ Երևան:
Տեղեկացնենք նաև, որ զինծառայողը երկրորդ անգամ է վիրավորվում: Առաջին վիրավորումը ստացել էր ապրիլի առաջին օրերին՝ ոտքից, և ապաքինվելուց հետո վերադարձել էր ծառայության:
Հարակից հրապարակումներ`
- Երկրորդ անգամ վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է
- Արցախում վիրավորված Հովհաննես Պողոսյանին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է. Զորիկ Սաղյան
- Հակառակորդի կրակոցներից սահմանին զինծառայող է վիրավորվել