2017-ին կունենանք շատ բարձր մակարդակի ընտրություններ. Դավիթ Հարությունյան
Ընտրական օրենսգրքի նախագծում նաև ընդդիմության ներկայացրած բազմաթիվ առաջարկությունների ընդունումը պայմանավորված էր նրանով, որ ամենամեծ ցանկության դեպքում 2017 թվականի ընտրությունները սևացնել չլինի,- այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, ով ԱԺ-ում օրենսգրքի նախագծի հիմնական զեկուցողն էր:
ԸՕ-ն և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը ԱԺ-ում այսօր քննարկվում էր երկրորդ ընթերցման ռեժիմով:
Հարությունյանը հայտարարեց նաև, որ իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել՝ ԸՕ-ով անհրաժեշտ գործիքներ ամրագրել, որոնց կիրառման դեպքում ընդդիմությունը կարող է վերահսկել ընտրական գործընթացը:
«Մենք ձգտելու ենք կոնսենսուսի, անելու ենք մեզանից կախված առավելագույնը, որպեսզի կոնսենսուսը լինի: Բայց եթե չեղավ, վստահեցնում եմ ձեզ, որ ներկայացնում ենք մի օրենսգիրք, որի կիրառման դեպքում 2017-ին կունենանք շատ բարձր մակարդակի ընտրություններ, աննախադեպ նաև արձագանքներով՝ անկախ նրանից, թե նախապես ինչ քննադատական ելույթներ կհնչեն ու ինչ ածականներ կկպցնեն այս օրինագծին», -հայտարարեց Դավիթ Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պետք չէ ընտրացուցակների հրապարակման համար դոնկիխոտյան պայքար մղել. Նաիրա Զոհրաբյան
- Խանութներին քաղաքական գործիչների քարոզչական պաստառներ չեն փակցնի
- Իշխանությունը ՀԱԿ-ին երաշխիքներ տվեց
- ՀԱԿ-ը իշխանությունից երաշխիքներ է պահանջում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին