Դոնի Ռոստովում տասներորդ հարկից ընկած երեխան ողջ է մնացել
Դոնի Ռոստովում երկու տարեկան երեխան ընկել է տասներորդ հարկի բնակարանի պատուհանից: Իրավապահների տարածած տեղեկատվությունը վկայակոչելով, ռուսական լրատվամիջոցները գրում են, որ երեխան տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է:
Դեպքի պահին ծնողները եղել են ուրիշ սենյակում: 2013 թվականին ծնված երեխան բարձրացել է պատուհանագոգի վրա ու վայր ընկել: Իրականացվում է քննություն:
Լրատվամիջոցը նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ բարձրահարկ շենքի բնակարանի պատուհանից երեխա է վայր ընկնում: Դոմադեդովոյում ապրիլի 13-ին յոթերորդ հարկից ընկած երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Երեխայի հայրը եղել էր ալկոհոլի ազդեցության ներքո:
Բաշկիրիայում 2015-ի նոյեմբերի 30-ին 11-ամյա երեխան ընկել էր 8-րդ հարկից: Երեխան ողջ էր մնացել: Նշվում է, որ նա տանը մենակ է եղել: