Եղիսաբեթ II-ը մասնակցել է իր 90-ամյակին նվիրված շոուին
Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը մասնակցել է իր 90-ամյակին նվիրված մասշտաբային շոուին: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
Համերգն անցկացվել է Վինձորյան ամրոցի տարածքում:
Հանդիսատեսների թվում եղել են նաև արքայազն Չարլզը, արքայազն Ուիլյամը կնոջ՝ Քեթրինի հետ, արքայազն Հարրին և բրիտանական արքայական ընտանիքի այլ ներկայացուցիչներ: Համերգին ներկա է եղել նաև Բահրեյնի թագավոր Համադ իբն Իսա Ալ Խալիֆան:
Հանդիսատեսի առաջ ելույթ են ունեցել երգիչ Հարրի Բառլոուն, երգչուհիներ Քայլի Մինոուգը և Շիրլի Բեսսին, դերասանուհի Հելեն Միրենը, դերասան Ջիմ Քարթերը, զինվորական նվագախմբեր: Նաև ձիերով շոու է անցկացվել: