Իրանում մոդելներ են ձերբակալվել՝ առանց հեջաբի լուսանկարների համար
Իրանում ութ մարդ է ձերբակալվել համացանցում՝ մասնավորապես «Ինստագրամ» սոցիալական ցանցում, մոդելային բիզնեսի գործունեություն ծավալելու համար:
«Ինտերֆաքս»-ը գրում է, որ դատարանի տվյալներով հետախուզության շրջանակներում հայտնաբերվել է 170 մարդ, ովքեր սոցցանցում էջ են բացել, նրանց թվում 59 լուսանկարիչ և ոճաբան, 51 նորաձևության սրահների մենեջեր ու դիզայներ կան:
Մեղադրանքը հիմնականում այն է, որ մոդելներն իրենց լուսանկարներում առանց հեջաբի՝ գլխաշորի են, որի կրումը 1970-ից սկսած իրանական հանրության մեջ պարտադիր է:
«Մենք հայտնաբերել ենք որ «Ինստագրամում» իրանցիների էջերի մեկ հինգերորդը պատկանում են մոդելային բիզնեսով զբաղվողներին: Նրանք իսլամական մշակույթում անբարոյականություն ու սանձարձակություն են տարածում»,-ասել է Թեհրանի դատարանի ներկայացուցիչը:
Աղբյուրը գրում է, որ ի տարբերություն «Ֆեյսբուք», «Թվիթեր» և «Յութուբ» սոցիալական ցանցերի, որոք արգելափակված են Իրանում, «Ինստագրամը» հասանելի է: