Ավարտվեց Հայաստանի խճուղու առաջնությունը
Եռօրյա պայքարից հետո ավարտվեց Հայաստանի հեծանվասպորտի խճուղու առաջնությունը:
Մրցումային վերջին օրը հեծանվորդներն ուժերը չափեցին կրիտերիում ձևում: Այստեղ ևս, ինչպես նախորդ երկու օրերին, չեմպիոն դարձավ Մհեր Մկրտչյանը, ով նաև Հայաստանի բացարձակ չեմպիոնն է: Երկրորդ և երրորդ տեղերում Դավիթ Մկրտչյանն ու Էդգար Սարգսյանն են: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Երիտասարդների պայքարում ոսկե մեդալակիր դարձավ Պավել Ստեփանյանը, իսկ արծաթե և բրոնզե մեդալակիր դարձան Ռոբերտ Խաչատրյանը և Վալոդյա Ջուլհակյանը:
Պատանիների մրցավազքում լավագույններն օլիմպիական հերթափոխի մանկապատանեական քոլեջի սաներն էին՝ Հայկ Սահակյանը, Հովհաննես Երանոսյանը և Հենրիկ Երանոսյանը: