Պետք չէ ընտրացուցակների հրապարակման համար դոնկիխոտյան պայքար մղել. Նաիրա Զոհրաբյան
«Եթե քաղաքական կամք չկա ազատ, արդար ընտրություններ անցկացնելու, հարգելի գործընկերներ, ուզում ա տասը մատը դնեք էլեկտրոնային սարքի վրա, ուզում ա մի մատը դնեք, ուզում ա հինգ մատը դնեք, կամ՝ ոտքի մատերը, միևնույնն է ոչինչ չի փոխվելու», -այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա պնդմամբ, Հայաստանի անկախությունից ի վեր իշխանությունները ապացուցել են՝ եթե չկա քաղաքական կամք, ազատ, արդար, առանց ընտրախախտումների ընտրություններ տեղի չեն ունեցել:
«Իսկ Հայաստանի բոլոր իշխանություններն էլ ապացուցել են, որ չեն ունեցել քաղաքական կամք: Եթե այդ կամքը չկա, ապա որևէ Ընտրական օրենսգիրք, որը որպես «բեսթսելեր», կհավակնի ստանալ Նոբելյան մրցանակ, չի փրկելու: Միևնույն է, ուզում է ընտրացուցակները հրապարակվեն, հարգելի գործընկերներ, պետք չէ դրա համար դոնկիխոտյան պայքար մղել, որովհետև եթե անգամ հասնենք մեր բոլոր առաջարկների ընդունման, ապա դա որևէ երաշխիք չէ, որ 17 թվականին մենք ունենալու ենք ազատ ու արդար ընտրություններ:
Խնդիրը մեկն է՝ կա՞ քաղաքական կամք ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու: Եթե կա, ապա վստահեցնում եմ, որ գործող Ընտրական օրենսգիրքը տալիս էր այդ հնարավորությունը: Խնդիրը օրենքները չեն», -հայտարարեց Զոհրաբյանը:
Պատգամավորը նկատեց, որ քաղաքական կամքը վերաբերում է նաև ընդդիմությանը, քանի որ ընդդիմադիրները հաճախ ընտրություններից առաջ «նողկանքի հասնող պոպուլիզմով են փայլում», հորդորեց հասկանալ սեփական պատասխանատվության բեռը ու փորձել յուրաքանչյուրն իր քայլն անել՝ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ազգային ժողովում քննարկվող ԸՕ նախագիծը խիստ անընդունելի է. հայտարարություն
- Խանութներին քաղաքական գործիչների քարոզչական պաստառներ չեն փակցնի
- Իշխանությունը ՀԱԿ-ին երաշխիքներ տվեց
- ՀԱԿ-ը իշխանությունից երաշխիքներ է պահանջում
- Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս դեռևս հնարավոր է. Դավիթ Հարությունյան
- Ընտրացուցակների հրապարակման հետ կապված իշխանությունը ԸՕ-ում նոր փոփոխություններ է առաջարկում
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան