Շանթ Օկնայանը նշանակվել է Ֆեյսբուքի տարածաշրջանային տնօրեն
Շանթ Օկնայանը նշանակվել է Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Պակիստանում Ֆեյսբուք սոցիալական ցանցի էլեկտրոնային առևտրի, մանրածախ վաճառքի ու առցանց ծառայությունների տարածաշրջանային ղեկավար: Այս մասին տեղեկացնում է telecompaper.com կայքը:
Նշվում է, որ նրա հիմնական պարտականություն է լինելու նպաստել տարածաշրջանում էլեկտրոնային, մանրածախ և առցանց առևտրի զարգացմանը: Շանթ Օկնայանը համագործակցելու է նաև օգտատերերի հետ, նպաստելու ինտերնետ ծառայությունների որակի բարձրացմանը:
Նա ավելի քան 15 տարի աշխատում է այս ոլորտում: Շանթ Օկնայանը նախկինում աշխատել է Google-ում: