Շվեդիայի քաղաքացուն ցմահ ազատազրկել են Ռուանդայի ցեղասպանությանը մասնակցելու համար
Ստոկհոլմի շրջանային դատարանը ծագումով ռուանդացի 61-ամյա Կլավեր Բերինկինդիին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ 1994 թվականի ցեղասպանությանը մասնակցելու մեղադրանքով: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Խուտուների աշխարհազորի նախկին հրամանատարին մեղավոր են ճանաչել սպանությունների, սպանությունների դրդելու և մարդկանց առևանգումների մեջ: Բերինկինդիի գործողություններից տուժած 15 ռուանդացիների շվեդական դատարանը փոխհատուցում է նշանակել: Բերինկինդին 5 երեխայի հայր է, նա Շվեդիայի քաղաքացիություն է ստացել 2005-ին: 1994-ին Ռուանդայում 100 օրում սպանվել է շուրջ 800 հազար մարդ: