
Ֆիլիպինների նորընտիր նախագահը խոստացել է վերականգնել մահապատիժը
Ֆիլիպիններում նոր ընտրված նախագահ Ռոդրիգո Դուտերտը խոստացել է վերականգնել մահապատիժը՝ որպես խստագույն պատժամիջոց: Այս հարցում, ըստ լրատվամիջոցի, նա ակնկալում է խորհրդարանի օգնությունը: Նորընտիր նախագահը մտադիր է թույլատրել իրավապահ մարմինների աշխատակիցներին կրակել այն անձանց վրա, ովքեր ձերբակալվելիս դիմադրություն ցույց կտան:
Նշվում է, որ Ֆիլիպինները մահապատժից հրաժարվել է տասը տարի առաջ՝ 2006-ին:
Դեռ քարոզարշավի ընթացքում Ռոդրիգո Դուտերտը խոստացել էր ընտրվելու դեպքում արգելել ծխախոտն ու ալկոհոլը, ինչպես նաև երեխաների համար ներդնել պարետային ժամ: Նա խոստացել էր «սպանել թմրանյութերի վաճառքով զբաղվողներին ու նրանց մարմինները նետել Մանիլայի ծոցը»:
Հիշեցնենք, որ 71-ամյա Ռոդրիգո Դուտերտը երկրի նոր ղեկավար է ընտրվել մայիսի 9-ին կայացած ընտրությունների արդյունքում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին