Ֆիլիպինների նորընտիր նախագահը մտադիր է երկրում վերականգնել մահապատիժը
Ֆիլիպինների ընտրված, բայց դեռ պաշտոնը չստանձնած նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մտադիր է երկրում վերականգնել մահապատիժը։ Այդմասին վկայակոչելով Ֆրանս պրեսին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Մտադիր եմ կոնգրեսին կոչ անել վերականգնել երկրում մահապատիժը՝ կախվելու միջոցով», - հայտարարել է նա։
Նորընտիր նախագահը նաև հավելել է, որ հանցավոչ խմբերի անդամներին ու ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց տված անձանց կրակելու հրամաններ կտա։
«Եթե ուժի գործադրմամբ դիկադրություն կանեն, իմ հրամանն է՝ կրակեք։ Կրակել նաև հանցավոր խմբավորումների անդամներին։ Լսեցի՞ք։ Բոլորին կրակել», -հայտարարելէ նորընտիր նախագահը։
Ռոդրիգո Դուտերտեն ավելի քան 22 տարի զբաղեցրել Դավաո քաղաքի քաղաքապետի պաշտոնը։ Նախագահի պաշտոնը վեց տարի ժամկետով է։