«Իսլամական պետություն»-ը սպառնացել է Երուսաղեմի քրիստոնյաներին
«Haaretz» իսրայելական պարբերականը հրապարակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը վերագրվող մի հայտարարություն, որով սպառնում են Ռամադան ամսվա ընթացքում քրիստոնյաններին ցեղասպանության ենթարկել կամ էլ Երուսաղեմից արտաքսել :
«Արևելք»-ի փոխանցմամբ, հայտարարությամբ ահաբեկչական խմբավորումը սպառնումէ ահաբեկչական գործողություններ իրականացնել քրիստոնեաբնական շրջաններում ու նրանց հավաքատեղիներում, այդ թվում նաև սուրբ Հարություն եկեղեցում: Նշվում է, որ նման հարձակումների նպատակը Իսրայելը քրիստոնյաներից մաքրելն է, որպեսզի սուրբ տոնին Իսրայելում ոչ մի քրիստոնյա չլինի: Հրեաների հասցեին որևէ սպառնալիք չկա:
Նշենք, որ Ռամադանը մուսուլմանական օրացույցի 9-րդ ամիսն է: Մեկ ամիս մուսուլմանները պահք են պահում: Նրանք ողջ ցերեկվա ընթացքում պատրաստվում են ճաշկերույթի, ուշ երեկոյան հյուր են գնում, հյուր են ընդունում եւ ճոխ հյուրասիրություններ են կազմակերպում: Իսկ եթե չեն կարողանում ծոմ պահել` անպայման փորձում են կերակրել գոնե մեկ աղքատի:
Ընդունված է , որ Ռամադանն օգտագործում են ինքնակատարելագործման, ինքնամաքրման և լավ գործեր անելու համար: Մուսուլմանները զերծ են մնում ցանկացած չար գործերից, անգամ չար մտքերից:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների, այսօր Երուսաղեմում բնակվում է շուրջ 3 հազար հայ՝ հիմնականում արհեստավորներ, բժիշկներ, ձեռնարկատերեր, հոգևորականներ, մտավորականներ: Այստեղ է գտնվում Երուսաղեմի հայոց պատրիարքությունը՝ Սրբոց Հակոբյանց վանքով ու վանքապատկան կալվածքներով, հայկական տպարանով: