Երկրորդ անգամ վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է
Մայիսի 13-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում ստացած վանաձորցի Հովհաննես Պողոսյանը Մարտակերտից տեղափոխվել է Երևան, և նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Panorama.am-ը Առողջապահության նախարարությունից տեղեկանում է, որ ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ փոխնախարար Գագիկ Միրիջանյանը երեկ այցելել է Արցախում հրազենային վիրավորում ստացած ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված 21-ամյա Հ․ Պողոսյանին։
Զինծառայողըմ ըստ աղբյուրի, ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։
Նրան միացված է արհեստական շնչառության սարք։ Վիրավորի մոտ առկա է ուղեղային կոմա։
Նաև տեղեկանում ենք, որ նախարարի տեղակալը բժիշկների հետ քննարկել է վիրավորի հետագա բուժման մանրամասները։
Նշենք, որ վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում վիրավորված Հովհաննես Պողոսյանին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է. Զորիկ Սաղյան
- Հակառակորդի կրակոցներից սահմանին զինծառայող է վիրավորվել