Կայծակի հարվածը սպանել է մարաթոնի մասնակցին
Իտալիայում անցկացվող «Երեք դղյակ մարաթոն» աթլետիկ մրցավազքի ժամանակ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Մրցատարածության հաղթահարման ժամանակ մասնակիցներից մեկը մահացել է կայծակի հարվածից:
Զոհը 42-ամյա Մարիո Պանտանալին էր` Վիչենցա քաղաքից: Մարաթոնի կազմակերպիչները նրան սկսել են որոնել այն ժամանակ, երբ վերջինս չի մոտեցել եզրագծին: Որոշ ժամանակ անց «Կարմիր Խաչի» աշխատակիցները Մարիոյին մահացած են գտել ճանապարհի հարևանությամբ գտնվող թփերի արանքում:
Քննիչները փաստում են, որ Պանտալինին առաջին անգամ չէ, որ մասնակցում է այս մարաթոնին, և տարածքը հիանալի գիտեր: Հնարավոր է`ամպրոպի սկսվելու ժամանակ նա հատուկ է թաքնվել թփերի արանքում` կայծակից խուսափելու համար: