Ռիկելմե. «Արգենտինայի հավաքականն ունի լավ ֆուտբոլիստներ և Մեսսի»
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խուան Ռոման Ռիկելմեն վստահություն է հայտնել, որ իր երկրի ազգային հավաքականը կարող է հաղթել Ամերիկայի գավաթի խաղարկությունում, եթե թիմի հարձակվող Լիոնել Մեսսին լավ մարզավիճակում լինի: Այս մասին տեղեկացնում է «O Globo»-ն:
«Չկա այնպիսի խաղացող, ինչպիսին Մեսսին է` ոչ Ամերիկայում, ոչ էլ այլ երկրում: Ես արգենտինացի եմ և ինձ բախտ է վիճակվել խաղալ նրա հետ: Թող մարդիկ հաճույք ստանան Լեոյի ցուցադրած խաղից:
Հավատում եմ, որ Արգենտինայի հավաքականը կկարողանա հաղթել Ամերիկայի գավաթի խաղարկությունում: Թիմի կազմում կան բազմաթիվ հիանալի ֆուտբոլիստներ և Մեսսին: Եթե Լեոն վնասվածք չստանա, ապա հավաքականը կտիրանա գավաթին»,- նշել է Ռիկելմեն: