Խանութներին քաղաքական գործիչների քարոզչական պաստառներ չեն փակցնի
Ընտրական օրենսգրքի նախագծով այսուհետև արգելվելու է իրավաբանական անձանց պատկանող շենքերի, շինությունների վրա քարոզչական պաստառներ փակցնելը: Այդ մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը՝ 2-րդ ընթերցմամբ ներկայացնելով Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:
Եթե նախկինում հնարավոր էր քարոզչական պաստառները փակցնել խանութների ցուցափեղկերին, ապա այս անգամ այդպես չի լինի:
«Մեր կարծիքով իրավաբանական անձը չի կարող ունենալ քաղաքական դիրքորոշում, այդ իսկ պատճառով չպետք է մասնակցի այդ այսպես կոչված գովազդային արշավին», -բացատրեց Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը ՀԱԿ-ին երաշխիքներ տվեց
- Ընտրացուցակների հրապարակման հետ կապված իշխանությունը ԸՕ-ում նոր փոփոխություններ է առաջարկում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին