Աբովյանի հանրակացարաններից մեկում երիտասարդներ են վիճաբանել
Մայիսի 16-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն 34-ամյա Համբարձում Հ.-ի և 24-ամյա Էդգար Ղ.-ի միջև, որի ընթացքում Էդգար Ղ.-ն 4 անգամ հարվածել է Համբարձում Հ.-ին և քաշելով գցել գետին: Այդ մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նույն օրը, ժամը 22.40-ին, Համբարձում Հ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 20.30-ի սահմաններում, հանրակացարանի 4-րդ հարկում, վիճաբանության ժամանակ, իր հարևան Էդգար Ղ.-ն ծեծի է ենթարկել իրեն` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածք:
Ըստ աղբյուրի, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի