Ռուսական ավիաընկերությունը ինքնաթիռում հայերեն չի հաղորդում. Բագրատյան
Բացառությամբ Ավստրիական ավիաուղիների ու «Ատլաս» ավիաընկերության, որը իրականացնում է Երևան-Ստամբուլ չվերթը, ոչ մի ավիաընկերություն ինքնաթիռների մեջ հայերեն չի հաղորդում: Այդ մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Պատգամավորը Բիշկեկ գործուղման մեկնելիս ռուսական Շերեմետևո օդանավակայանում նկատել է, որ տերմինալում ղազախերեն են հաղորդում են, իսկ ինքնաթիռում՝ նաև ղրղզերեն: Նա նկատեց, որ հարցը երկրորդական չէ, և ռուսական ու ուկրաինական ավիաընկերությունները ոչ մեկն էլ հայերեն չեն հաղորդում:
«Սա Հայաստանն է: Այդպիսի բան գրեթե բացառված է մեկ ուրիշ տեղ: Մենք ունենք ավիացիայի վարչություն, մենք ծանոթ ենք ավիացիայի վարչությանը, օդային կոդեքսին ու խստորեն դրանք արհամարվում են: Կարծում եմ, որ կառավարությունը և ավիացիայի վարչությունը պետք է շուտափույթ այս հարցը կարգավորեն, որպեսզի մենք մեր արտասահմանցի ընկերների հետ ինքնաթիռում նստած չամաչենք», -հայտարարեց Բագրատյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի