Եվրոպայի առաջնությունում առաջատարները հինգն են
Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում կայացել են 5-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի են խաղացել: Հաղթանակ են տոնել Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հինգ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 5 շախմատիստներ, ովքեր վաստակել են 4,5-ական միավոր: Ինչպես հայտնում է chessfed.am-ը, մեր շախմատիստներից Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը վաստակել են 3,5-ական, իսկԳաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Արման Փաշիկյանը՝ 3-ական միավոր:
Մայիսի 17-ին կկայանան 6-րդ տուրի պարտիաները:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի