Ա. Իսկանդարյան. Եթե ադրբեջանական կողմից կրակոցներ չլինեն, ապա սահմանում խաղաղություն կտիրի
Մենք ունենք մի իրավիճակ, երբ փորձ է արվում վերակենդանացնել բանակցային գործընթացը, ինչն արդեն վատ չէ,- «Մեդիա կենտրոն»-ում «Սարգսյան-Ալիև հանդիպումը. կլինի՞ առաջընթաց բանակցային գործընթացում» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, այս պահին կարելի է ասել, որ բանակցությունները նախագահների ու այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյանների մասնակցությամբ կշարունակվեն: Նրա խոսքով, այս պահին փորձում են նվազեցնել բռնությունների լայնածավալ բռնկման հնարավորությունները:
Քաղաքագետը կարևորեց վստահության ամրապնդման ուղղված միջոցառումների իրականացումը, սակայն կարծիք հայտնեց, որ դրանք չեն կարող արագ իրականացվել:
«Դժվար թե սահմանում սկսեն չկրակել, բայց այն, որ քաղաքական գործընթացն առկա է, արդեն վատ չէ»,-ասաց քաղաքագետը:
Իսկանդարյանը համոզմունք հայտնեց, եթե ադրբեջանական կողմից կրակոցներ չլինեն, ապա սահմանում խաղաղություն կտիրի:
«Հայաստանը կարելու կարիք չունի: 1992-94 թվականների ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը հասել է իր առաջ դրած նպատակներին: Հիմա Հայաստանի ու Ղարաբաղի համար կրակելն աննպատակ է: Ադրբեջանում հակառակն է, նրանք սահմանում իրավիճակի լարված պահելու ռացիոնալ կարիք ունեն»,-ասաց նա:
Իսկանդարյանը նշեց, որ շատ օրինակներ կան, երբ հակամարտությունը կարգավորվել է ռազմական ճանապարհով, սակայն ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ այս պարագայում դա չի հաջողվի, պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ:
«Դրանց էլ հենց ձգտում են համանախագահները»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Մինասյան . «Ադրբեջանը իր քայլերով արագացրեց այս խնդրի լուծումը»
- Մարկարովը կարևորում է Վիեննայի հանդիպման չորս արդյունք
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի