Լավրով. Առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհստակեցնեն հաջորդ հանդիպման ժամկետները
Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհստակեցնեն հաջորդ հանդիպման վայրը և ժամանակացույցը: Այս մասին «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ Սարգսյան-Ալիև հանդիպման ավարտին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհստակեցնեն հաջորդ հանդիպման ժամկետները և վայրը, որպեսզի շարունակեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծման հասնելու բանակցությունները»,- հայտարարել է Լավրովը:
Վերջինս ընդգծել է, որ համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ ԵԱՀԿ-ն ձեռնամուխ լինի շփման գծում միջադեպերի հետաքննության հստակ մեխանիզմների ներդրման աշխատանքին:
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության կայացման հնարավորության հետ կապված Լավրովը նշել է.
«Կոմպրոմիսը միշտ է հնարավոր: Եթե նման հնարավորություն չլիներ, Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը չէին աշխատի այդ ուղղությամբ: Մենք հակված ենք, որ գործն առաջ տանենք և շարժվենք հակամարտության կարգավորման ուղղությամբ: Հաշվի առնելով կողմերի միջև լարվածությունը, այդ ամենը պետք է արվի քայլ առ քայլ և կան հակամարտության կարգավորման առաջին փուլի համար նախադրյալներ»,- նշել է Լավրովը:
Միաժամանակ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մասնակցությամբ Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել պահպանել հրադադարի ռեժիմը, որը հաստատվել է 1994-1995 թվականների համաձայնագրերով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան