Այդպիսի անհանգստացնող զեկույց ես դեռ չէի տեսել. բնապահպան
«Այդպիսի անհանգստացնող զեկույց ես դեռ չէի տեսել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ, հասարակական գործիչ Կարինե Դանիելյանն՝ անդրադառնալով Ժնևում կայացած ՄԱԿ-ում կայուն զարգացման համաեվրոպական ֆորումին:
Բնապահպանը նշեց, որ միջոցառմանը ներկա են եղել ընդամենը չորս միջազգային և չորս ազգային ՀԿ-ներ. «Միայն աղետների աճը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է և զարմանալին այն է, անտարբերություն կա: Մենք մոլորակը հասցնում ենք այն սահմանին, որ հնարավոր է այլևս չկարողնանանք ետ գնալ: Երբ առաջ ասում էինք, որ վատ է էկոլոգիական վիճակը, ասում էին՝ ցանցառ էկոլոգներ են, խոսում են, բայց հիմա այս զեկույցը ցույց տվեց իրական վիճակը»։
Կարինե Դանիելյանի խոսքով՝ ֆորումի ժամանակ խնդրի կարևորման և անհրաժեշտության մասին բոլորը ասում էին, թե իրենց երկրների Ազգային ժողովներն ինչ ակտիվ են այս հարցում. «Մեր ԱԺ-ն ընդհանրապես դուրս է այս ամենից, մեզ մոտ այդ հարցերի վերաբերյալ անհրաժեշտության գիտակցումը դեռ չկա»:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի