Հովիկ Աբրահամյանը ցանկանում է ոստիկանությանը զրկել արտաբյուջետային ֆոնդից. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, կառավարությունում քննարկվում է գերատեսչությունների արտաբյուջետային ֆոնդերը կրճատելու հարցը, որտեղ գումարները շատ են, և «ներկայացուցչական» ու «այլ» ծախսերի նման հայտնի չէ, թե դրանք ինչի վրա են ծախսվում։
Թերթին հայտնի է դարձել, որ այս շրջանակում խնդրահարույց է հատկապես ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը, որտեղ վերջին տարիներին ուղղվում է նաև ճանապարհատրանսպորտային երթևեկության խախտումների տուգանքներից գոյացող գումարը՝ ավելի քան 10 միլիարդ դրամ։
«Բայց այս խնդիրը իշխանության ներսում կարող է լարվածություն առաջացնել այն առումով, որ որոշ տեղեկությունների համաձայն, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է հատկապես ոստիկանությանը զրկել այդ հնարավորություններից։ Հայտնի է, որ ի սկզբանե Հովիկ Աբրահամյանի և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարաբերությունները լարված են եղել, և երկուսն էլ փորձել են միմյանց գործունեության վրա որոշակի վերահսկողություն ունենալ։ Իսկ այդ գերատեսչությանը արտաբյուջետային ֆոնդից զրկելու քայլը էլ ավելի կսրի նրանց հարաբերությունները»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի