Հալեպի քրդական թաղամասում ահաբեկիչները քիմիական զենք են կիրառել
Հալեպի քրդական Շեյխ-Մաքսուդ թաղամասում գնդակոծության ժամանակ ահաբեկիչները քիմիական զենք, մասնավորապես, խեղդող գազով արկեր են կիրառել: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Քիմիական խեղդող գազով արկերը այսօր պայթել են Շեյխ-Մաքսուդ թաղամասում: Կրակել են Բուստան ալ-Բաշա շրջանից: Առայժմ դժվար է ասել՝ կան զոհվածներ, թե ոչ», -լրատվամիջոցին ասել են քուրդ զինյալներից մեկը:
Շեյխ-Մաքսուդ թաղամասը արդեն իսկ ապրիլին հարձակման ենթարկվել էր: Նախորդ ժամանակ պատասխանատվությունը իր վրա վերցրել էր «Ջեյշ ալ-Իսլամ» զինված խմբավորումը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի