Հայաստանի Ազգային ժողովում հիշել են Բեռլուսկոնիին
«Հայաստանում ամեն մի հեռուստաընկերություն, իհարկե ոչ բոլորը, ասոցացվում է մի որևէ քաղաքական ուժի հետ, ինչն էլ անհավասար մրցակցային պայմաններ է ձևավորում ընտրական, նախընտրական շրջանում», -այսօր Ազգային ժողովում Հեռուստատեսության և ազգային ռադիոյի 2015-ի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով, բոլոր քաղաքական ուժերը չէ, որ ունեն հեռուստաընկերություն հիմնելու և պահելու հնարավորություն, բայց պետք է հավասար պայմաններ ստեղծել հիմնական քաղաքական ուժերի միջև:
Պատգամավորի այս հայտարարությունը ԱԺ նիստը վարող փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անպատասխան չթողեց, ասաց՝ այնպես չէ, որ լրատվամիջոցները, մասնավորապես հեռուստաընկերությունները, ունեն կուսակցական պատկանելություն:
Կարևորը, ըստ Շարմազանովի, այդ հեռուստաընկերությունները աշխատեն օրենքով:
«Եթե այդպես նայենք, Իտալիայում ոչ միայն հեռուստաընկերությունները, այլ նաև ֆուտբոլային ակումբները ունեն կուսակցական պատկանելություն: Երբ Սիլվիո Բեռլուսկոնին դարձավ Միլանի ակումբի ղեկավար, Միլանի ֆաները պաշտպանում էին Բեռլուսկոնիին, ընտրությունների ժամանակ կոչ էին անում քվեարկել նրա օգտին: Կարևորը ամեն ինչ լինի օրենքի սահմաններում», -դիմելով պատգամավոր Մելքումյանին, հայտարարց ԱԺ փոխնախագահը:
Բեռլուսկոնիի թեման շարունակեց նաև ԱԺ ամբիոնին ելույթի համար մոտեցած ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը և ժպիտով նկատեց. «Շատ հետաքրքիր էր Սիլվիո Բեռլուսկոնիի անունն այստեղ լսել հեռուստաընկերությունների շուրջ քննարկումների շրջանակում: Ով հասկացավ՝ հասկացավ. հասկացողները քիչ են, բայց որոշիչ այդ դաշտում»
Հարակից հրապարակումներ`
- Հայկական հեռուստաընկերությունների հեռարձակումը հասնում է մինչև Իգդիր. Ժիրայր Դադասյան
- Գյուղերում գոհ են հեռուստաընկերությունների թվայնացումից. Դադասյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի