Տիգրան Ուրիխանյանը և analitik.am կայքի տնօրեն ՀՔԾ-ում ցուցմունք են տվել. «Հրապարակ»
Ինչպես հայտնի է analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը և նրա օգնական Վարդուհի Գիշյանը մայիսի 3-ից անազատության մեջ են և մեղադրվում են ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու մեջ:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Տիգրան Ուրիխանյանը և analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում առաջին անգամ ցուցմունք են տվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իր ցուցմունքում նշել է, որ շորթման դեպք տեղի չի ունեցել, այլ իր և պատգամավորի միջև գործընկերային հարաբերություններ են եղել, որի շրջանակներում էլ նա իրեն 300 հազար դրամ է վճարել: Փոխարենը Ուրիխանյանը պնդել է այն ամենը, ինչ նա նշած է եղել իր հաղորդման մեջ, այն է, որ Անի Հովհաննիսյանն իրենից գումար է պահանջել, որպեսզի իրենք վարկաբեկող նյութեր չհրապարակեն:
Քանի որ պատգամավորի և կայքի տնօրենի ցուցմունքները իրար հակասում են, ուստի վաղ թե ուշ իրավապահները ստիպված են լինելու կազմակերպել նրանց առերեսումը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի