Նաիրա Զոհրաբյանը առաջարկում է սահմանային գյուղերում իջեցնել նպաստի շեմը
Ընտանեկան նպաստների համակարգը վերանայման, ուսումնասիրման և ճշգրտման կարիք ունի: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա ներկայացմամբ, սահմանային գյուղերում բնակիչների համար սահմանվում են գազի, լույսի սակագների վճարման, ինչպես նաև՝ հարկային արտոնություններ: Միաժամանակ, պատգամավորն առաջարկում է սահմանել մեկ այլ արտոնություն ևս՝ սահմանային գյուղերում իջեցնել ընտանեկան նպաստի շեմը:
«Բազմաթիվ սահմանապահ գյուղեր գտնվում են ադրբեջանական ուղղակի կրակահերթի տակ: Դա կարող է լինել մոտիվացիա, և նույն Կոթիի բնակիչը լավ գիտի, որ նույն բալային համակարգը գործում է նաև Իջևանում, ընտանիքի հետ տեղափոխվում է Իջևան և այս կերպ մեր սահմանապահ գյուղերը որոշակիորեն մարդաթափվում են: Իմ առաջարկը կարող է լինել լրացուցիչ մոտիվացիա մարդկանց գյուղում պահելու համար: Սա խնդիր է, և ես ակնկալում եմ կառավարության դրական արձագանքը այս խնդրին», -հայտարարեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի