Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում ներկայացվելու է Սուրենյանցի «Աստվածամայրը Մանկան հետ» սրբապատկերը
Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ մայիսի 21-ին, տեղի կունենա գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի «Աստվածամայրը Մանկան հետ» սրբապատկերի ցուցադրումը: Այս մասին տեղեկանում ենք armchurch.info կայքից:
Այս սրբապատկերը մշտական ցուցադրության մեջ է Ամենայն Հայոց Կաթողիկոսների աշխատասենյակում: Այն երբևէ չի ցուցադրվել Մայր Աթոռի թանգարաններում, և Սուրբ Էջմիածնի բազմահազար ուխտավորներն ու այցելուները հնարավորություն չեն ունենում տեսնելու այդ ստեղծագործությունը: Եվ միայն «Թանգարանների գիշեր» միջոցառման առիթով, Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, Վ. Սուրենյանցի հիշյալ սրբապատկերը կդրվի ցուցադրության:
«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում կներկայացվի բանախոսություն` «Օրհնություն նորանկախ Հայաստանին» խորագրով:
Բանախոսն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի 7 Թանգարանների տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը: Բանախոսությամբ կներկայացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեությունը սկսյալ 1988 թ. մինչեւ 2015 թ.:
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում կբացվի «Օրհնություն նորանկախ Հայաստանին» խորագրով ցուցահանդեսը:Ցուցահանդեսը ներկայացնում է` Կաթողիկոսական դիվանի վավերագրեր 7 նյութեր` կապված Անկախության հռչակման եւ առաջին տարիների գործընթացների հետ, Երանաշնորհ Տ.Տ. Վազգեն Ա. Հայրապետի գրասեղանի Եռագույն դրոշակը, Ամենայն Հայոց Կաթողիկոսներին տրված նորանկախ Հայաստանի պետական պարգևները, Հայոց Եկեղեցու «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանի երկու տարբերակ` պատրաստված երջանկահիշատակ Տ. Տ. Գեւորգ Ե. Սուրենյանց և Տ. Տ. Գեւորգ Զ. Չորեքչյան Հայրապետաց գահակալության տարիներին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան