Դել Բոսկե. «Չեմ ցանկացել հավաքականին ծանրաբեռնել վատ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստներով»
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն ընդգծել է, որ Եվրոպայի 2016 թ. առաջնության ընդլայնված հայտացուցակում չի ընդգրկել այն ֆուտբոլիստներին, որոնք, իր կարծիքով, գտնվում են ոչ բավարար մարզավիճակում: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Մենք ուսումնասիրել ենք բոլոր հանրավոր տարբերակները: Չեմ ցանկացել, որ հավաքականը ծանրաբեռնված լինի ֆուտբոլիստներով, ովքեր լավագույն մարզավիճակում չեն: Միևնույն ժամանակ` հայտացուցակում ընդգրկել ենք վնասվածք ունեցող 2 խաղացողների` Լուկաս Վասկեսին և Դավիդ Սիլվային: Ցավում եմ, որ որոշները չեն կարող մասնակցել Եվրո-2016-ին:
Տորրե՞սը, մենք միշտ նրան խաղալու հնարավորություն ենք տվել, սակայն հիմա մտածում ենք այն մասին, որ այսպես ավելի լավ կլինի»,- նշել է դել Բոսկեն:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի