ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 38 ՀԿ
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած այս տարվա առաջին դրամաշնորհային մրցույթին դիմել է 38 հասարակական կազմակերպություն:
ՀԵՀ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ մրցույթ հայտարարվել է երկու անվանակարգում՝ «Մերօրյա հերոսներ» և «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում»։
22 ՀԿ դիմել է «Մերօրյա հերոսներ», իսկ 16-ը՝ «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում» անվանակարգերում։
Աղբյուրը նշում է, որ մրցութային հանձնաժողովը դիմում-հայտերը բացելուց հետո առաջիկա օրերին կուսումնասիրի դրանք, հրավիրվելիք նիստերում կքննարկի ներկայացված ծրագրերը և կորոշի հաղթողներին։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի