Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն ավելացել են
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2016թ.-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 3 409.9 հազար լիտր կոնյակ:
Ինչպես տեղեկանում ենք ԱՎԾ-ից, նախորդ տարվա համեմատ այս տարվա առաջին եռամսյակում կոնյակի արտադրության ծավալներն ավելացել են 50.9%-ով:
Նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 2 259.6 հազ, լիտր կոնյակ:
Հիշեցնենք, որ ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ 2015թ-ին Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները նվազել են 9.4%-ով: Եթե 2014թ-ին հանրապետությունում արտադրվել էր 18 708.9 հազար լիտր կոնյակ, ապա 2015թ-ին՝ 16 947.6 հազար լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի