ԳՆ. Սելեկցիայի արդյունքում անհրաժեշտ է ստանալ ծիրանի ցրտադիմացկուն և ուշահաս սորտեր
2012 թվականին հիմնված ծիրանի կոլեկցիոն այգում պահպանվում են հայկական ծիրանենու 82 գենետիկ սորտեր: Այգին ստեղծվել է «Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում և օգտագործում» ծրագրի շրջանակներում:
«Այգին հիմնվել է ծիրանենու տեղական ռեսուրսների պահպանման, մշակության զարգացման և մեր սերունդներին փոխանցելու նպատակով։ Միաժամանակ սելեկցիայի արդյունքում անհրաժեշտ է ստանալ նոր ցրտադիմացկուն և ուշահաս սորտեր», - լրագրողների հետ ճապեզրույցում նշել է այգի այցելած գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը հավելել է, որ ներկրվել են եվրոպական լավագույն սորտեր և նախատեսվում է ստեղծել տնկարանային տնտեսություն` հետագայում պատվաստումներ կատարելու և լավագույն սորտերը գյուղացիական տնտեսություններին վաճառելու համար:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս տարի կենտրոնում հիմնվել է նաև խաղողի կոլեկցիոն այգի, որտեղ մշակվելու են տեղական սեղանի և տեխնիկական սորտեր:
Նախարարը նշել է, որ Հայաստանում գոյություն ունի տեղական խաղողի ավելի քան 600 սորտ, որոնց միայն մի մասն է դեռ ներկայացված այգում. հավաքագրման գործընթացը շարունակվում է: Արտասահմանից ներկրված խաղողի տնկիների միջոցով այստեղ հիմնվելու է նաև ֆիլոքսերազերծ տնկարանային տնտեսություն:
Հարակից հրապարակումներ`
- Գ. Պետրոսյան. Շեշտը դնում ենք տեղական սորտերի սերմնաբուծության վրա
- Ս. Կարապետյան. Վրաստանի համար կարող է օգտակար լինել խաղողի սորտերի աճեցման հայկական փորձը
- 5 հա տարածության վրա կպահպանվի խաղողի հայկական սորտերի գենոֆոնդը
- Գ. Սարգսյան. Ֆերմերները սկսել են նախընտրել մշակաբույսերի տեղական սորտերը