ԱՊՊԱ գործակալություններն ավելի քան 50% շահույթ կունենա. «168 Ժամ»
2016թ. ապրիլի 1-ի դրությամբ ավտոապահովագրող գործակալություններին ԱՊՊԱ պայմանագրերի համար վարորդները վճարել են 5 մլրդ 811.7 մլն դրամ: Ըստ Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների, ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 437.424:
«Մարտ ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 727 մլն դրամ, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 137 մլն դրամով: Ամսվա ընթացքում կարգավորված դիտումների քանակը կազմել է 4,137 3,465, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է 6-ով: Հատուցման միջին չափը 2016թ. մարտ ամսվա դրությամբ կազմել է 200,204 ՀՀ դրամ: 2016 թվականի մարտ ամսվա դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 49%»,-գրել է «168 Ժամ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա