ԼՂՀ ՊԲ կայքի այցելություններն աճել են 43 անգամ. «168 Ժամ»
Ինչպես և կարելի է սպասել, ապրիլյան պատերազմի հետևանքով հայկական էլեկտրոնային լրատվամիջոցների այցելությունների թիվը կտրուկ աճել են: SimilarWeb ռեսուրսն արդեն ամփոփել է կայքերի այցելությունների ապրիլ ամսվա վիճակագրությունը: Ընդհանուր առմամբ, ամենից շատ այցելված հայկական 40 լրատվական կայքեր միասին ապրիլ ամսին ունեցել են 100 մլն 358.3 հազար այցելություն: Այս նույն 40 կայքերը մարտին ունեցել են 56.4 մլն այցելություն: Այսինքն, հայկական լրատվական կայքերի այցելությունների թիվն ապրիլին ավելացել է 43.9 միլիոնով կամ մոտավորապես 78%-ով: Կան կայքեր, որոնց այցելությունների քանակը բազմապատկվել է: Այս մասին գրել է «168 Ժամ»-ը:
Լրատվականներից բացի՝ ապրիլին շեշտակի աճել են ՀՀ ՊՆ կայքի (mil.am) և ԼՂՀ ՊԲ կայքի այցելությունները (համապատասխանաբար՝ 10 անգամ և 43 անգամ): Ադրբեջանական կայքերի դեպքում նույնպես աճ կա, սակայն ոչ այնքան, որքան հայկական լրատվականների դեպքում: Մեր դիտարկած 30 ադրբեջանական կայքերի այցելությունների ընդհանուր թիվն աճել է շուրջ 40%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի