Հայաստանի հրաձգության առաջնությունում նոր ռեկորդներ են սահմանվել
Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում նախօրեին կայացել է Հայաստանի գնդակային հրաձգության մեծահասակների առաջնությունը, որի ընթացքում օդամղիչ հրացանով Հրաչ Բաբայանը և Մարիամ Միքայելյանը սահմանել են հանրապետության նոր ռեկորդ, իսկ Հայկ Բաբայանը` եզրափակչի ռեկորդ:
Oդամղիչ հրացան` տղաներ, 60 կրակոց ձևում առաջին տեղում 620,9 արդյունքով Հայկ Բաբայանն էր: Այստեղ եռյակում ընդգրկվեցին նաև Հայկազ Քանքանյանը և Վրեժ Թորոսյանը: Նույն մրցաձևի աղջիկների պայքարում լավագույն արդյունքներ գրանցեցին Մարիամ Միքայելյանը, Ալլա Պողոսյանը և Անուշ Նալբանդյանը:
Օդամղիչ ատրճանակ` 60 կրակոց տղաների մրցապայքարում 198,8 արդյունքով առաջին տեղում Սևակ Արշակյանն էր, երկրորդ տեղում` Զավեն Իգիթյանը՝ 153,1 արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բենիկ Խլղաթյանը` 173,5 արդյունքով: Աղջիկների վարժությունում Էլմիրա Կարապետյանը 195,9 արդյունքով առաջին հորիզոնականում էր: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Գոհար Դանիելյանը և Աստղիկ Ղուկասյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Օդամղիչ հրացան` վազող թիրախ, նորմալ վազք վարժությունում Հովհաննես Խաչատրյանն առաջին տեղում էր, նրան հաջորդում էին Հովհաննես Մարգարյանը և Ռազմիկ Մինասյանը: Աղջիկների պայքարում լավագույն եռյակում էին Գոհար Հարությունյանը, Մարգարիտա Մոսյանը և Լիլիթ Մկրտչյանը:
Օդամղիչ հրացան` վազող թիրախ, խառը վազքում լավագույն միավորներ հավաքեց Հովհաննես Խաչատրյանը: Երկրորդ տեղում Ռազմիկ Մինասյանն էր, իսկ երրորդը` Շանթ Սարգսյանը: Աղջիկների վարժությունում մրցանակային տեղերում էին Գոհար Հարությունյանը, Լիլիթ Մկրտչյանը և Լաուրա Ավետիսյանը: